Միջազգային

Հայտնի է՝ ով է լինելու ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը

Երևանում ընթանում է ՀԱՊԿ ղեկավարների գագաթաժողովը։ Համաժողովին մասնակցում են նաև ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ ու ՊՆ նախարարները։ 

2023 թվականից ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կդառնա Ղազախստանի ներկայացուցիչ, Ռուսաստանում Ղազախստանի նախկին դեսպան Իմանգալի Նուրգալիևիչ Տասմագամբետովը։