«Հույս կա, որ ի վերջո հնարավոր կլինի խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի և Ադրբեջանի միջև»․ Պուտին
Միջազգային
23 Նոյեմբերի 2022, 18:50Հույս կա, որ ի վերջո հնարավոր կլինի խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս մասին ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ներկայացնում է TACC գործակալությունը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) աշխատանքը խնդիրներ ունի, սակայն այն օգնում է ապահովել անդամ երկրների ինքնիշխանության պաշտպանությունը։
«Իհարկե, մենք տեսնում ենք ոչ միայն ձեռքբերումներ, այլև խնդիրներ։ Բայց, այնուամենայնիվ, մեզ համար ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում համատեղ աշխատանքը բերում է տեսանելի գործնական արդյունքների, օգնում է պաշտպանել մեր երկրների ազգային շահերը, ինքնիշխանությունն ու անկախությունը»,- ընդգծել է ՌԴ ղեկավարը։
Բացի այդ, Պուտինն ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունն աջակցում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի՝ ժամանակակից սպառազինության որոշմանը։
Անդրադառնալով Աֆղանստանին, ՌԴ նախագահը շեշտել է, որ իրավիճակը շարունակում է ծանր մնալ, զինյալների ներթափանցման հավանականությունը ՀԱՊԿ երկրների տարածքներ մեծ է։
Риа Новости-ի փոխանցմամբ էլ՝ ՀԱՊԿ գագաթնաժողովում ՌԴ նախագահը Նիկոլ Փաշինյանի հետ հակիրճ քննարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցերը։
«Մենք արդեն հակիրճ մտքեր ենք փոխանակել վարչապետ Փաշինյանի հետ, այսօր մեր երկկողմ հանդիպման ժամանակ, իհարկե, ավելի մանրամասն կխոսենք»,- ասել է Պուտինը:
Նմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն