Միջազգային

ԵՄ խորհրդարանը Ռուսաստանը հռչակում է «ահաբեկչությունը հովանավորող պետություն»

ԵՄ խորհրդարանը տարածել է մամլո հաղորդագրություն, ըստ որի՝ ԵՄ խորհրդարանը բանաձև է ընդունել, որով հռչակում է Ռուսաստանը որպես «ահաբեկչության հովանավոր պետություն»։ Ըստ Եվրախորհրդարանի հաղորդագրության՝ այդպիսով փորձ է արվում ճանապարհ հարթել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և նրա կառավարությանը միջազգային տրիբունալում պատասխանատվության կանչելու համար՝ ռազմական հանցագործությունների համար։