Միջազգային

«Թուրքիան ցամաքային օպերացիա կսկսի Սիրիայում, երբ հարմար կհամարի». Էրդողան

«Թուրքիան ունի բոլոր հնարավորությունները՝ արագ պատասխանատվության ենթարկելու բոլորին, ովքեր ներգրավված են հարձակումներում»,-այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` չորեքշաբթի օրը Անկարայում ելույթ ունենալով իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում։ 

«Եթե Սիրիայի հարցով պայմանավորվածությունների կողմերը չկատարեն իրենց պարտավորությունները [սահմանամերձ տարածքները ահաբեկիչներից մաքրելու-խմբ.], ապա Թուրքիան իրեն իրավունք է վերապահում ինքնուրույն վերացնել ազգային անվտանգությանը սպառնացող վտանգները»,- ընդգծել է Թուրքիայի ղեկավարը։

Էրդողանը հավելել է, որ Թուրքիան ճիշտ պահին ցամաքային հակաահաբեկչական գործողություն կսկսի Սիրիայում։