Երեքշաբթի, 6 Դեկտեմբերի 2022

USD394.69

EUR409.81

RUB6.02

Рус Eng

Գերմանական թանգարանից գողացել են միլիոնավոր եվրոների ոսկեդրամներ

Միջազգային

23 Նոյեմբերի, 13:37

Անհայտ անձանց հաջողվել է ներխուժել Բավարիայի Մանհինգ քաղաքի կելտահռոմեական թանգարան և այնտեղից գողանալ ամենաթանկ ցուցանմուշը՝ 483 ոսկեդրամ, որոնց արժեքը գնահատվում է միլիոնավոր եվրոներ։ Երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 22-ին, այդ մասին հայտնել է Բավարիայի քրեական գործերի գրասենյակի ներկայացուցիչը։

Ոստիկանության տվյալներով՝ սա 20-րդ դարում հայտնաբերված կելտական ​​ծագման ամենամեծ ոսկե գանձն է։ Մոտ 4 կգ ընդհանուր քաշով մետաղադրամները հայտնաբերվել են 1999 թվականին, այսպես կոչված, «Manching oppida»-ի՝ Հռոմեական կայսրության ժամանակաշրջանի կելտական ​​ամրացված քաղաքի պեղումների ժամանակ։

Արման Գալոյան

Հարսները պատրաստ են նստել, իսկ Սաղաթելյանը՝ վազել

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան