Ուրբաթ, 9 Դեկտեմբերի 2022

USD395.50

EUR409.81

RUB5.99

Երևան 2 ℃

Рус Eng

Հնդկաստանը կարող է մարզել հայկական զինված ուժերը. հնդկական մամուլ

Միջազգային

23 Նոյեմբերի, 12:05

Հնդկական ռազմական փորձագետ Քափիլ Քոմիրեդին անդրադարձել է հայ-հնդկական զարգացող ռազմաքաղաքական հարաբերություններին և զենքի վաճառքի գործարքներին։ Քոմիրեդին խոսել է Հայաստանին օգնելու, զինելու և թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ Հայաստանին նեցուկ լինելու մասին։ 

Քոմիրեդին նշել է, որ Հայաստանն իր պաշտպանական կարիքների համար գնալով ավելի սերտ է գործակցում Հնդկաստանի հետ։ Վերջերս Երևանը պատվերներ է կատարել տեղական արտադրության հրթիռային համակարգի և հրետանային զենքերի համար:

«Դելիի չմիջամտելը այս բախմանը դժվար թե համոզի Հայաստանի հակառակորդներին՝ հեռու մնալ Հնդկաստանի գործերից: Մեզ պետք է հիշել, որ Հայաստանի բնաջնջմանը ձգտող ուժերը ձգտում են թուլացնել նաև Հնդկաստանը։ Եվրասիայում նրանց ամբողջական հաղթանակը անտեսելը նշանակում է հետաձգել և ձախողել Հարավային Ասիայում նրանց ծրագրերը։ Հնդկաստանի շահերից է բխում ավելին անել, քան Երևանին զենք վաճառելը»,-գրել է Քոմիրեդին։ 

Ըստ Քոմիրեդիի՝ Հնդկաստանը կարող է մարզել նաև Հայաստանի զինված ուժերը։ Պաշտոնական Դելին կարող է նաև բարձր մակարդակի պատվիրակություն ուղարկել Երևան՝ Անկարային, Բաքվին և Իսլամաբադին ցույց տալու, որ Հնդկաստանը մեծապես հետաքրքրված է տարածաշրջանի անվտանգությամբ:

Վերջում Քոմիրեդին եզրակացնում է. «Հայաստանը ադրբեջանական ագրեսիայի զոհասեղանին զոհաբերելու՝ Արևմուտքի որոշումը, բացի ամեն ինչից, ֆենոմենալ հիմարություն է երկու պատճառով։ Նախ, Ադրբեջանը չունի բնական ռեսուրսներ՝ բավարարելու Եվրոպայի պահանջի թեկուզ մի փոքր մասը։ Երկրորդ, գազի քառորդ մասը, որը պետք է սնուցի Ադրբեջանի ապագա մատակարարումները Եվրոպա, ըստ էության, պատկանում է Ռուսաստանին»։ 

Արման Գալոյան

Հարսները պատրաստ են նստել, իսկ Սաղաթելյանը՝ վազել

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան