Միջազգային

Վիրջինիայում հանցագործը 10 մարդ է գնդակահարել սուպերմարկետում

Վիրջինիա նահանգի Չեսապիկ քաղաքում անհայտ անձը կրակ է բացել Walmart խանութում: Այս մասին երեքշաբթի հայտնել է ABC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը։ 

Նրա խոսքով՝ հարձակվողը ենթադրաբար զոհված է։ Իրավապահ մարմինները հայտնել են, որ ստացել են հաղորդումներ մի քանի զոհի և վիրավորների մասին: Զոհերի ստույգ թվի մասին այս պահին տեղեկություններ չկան։

Միաժամանակ հաղորդվում է, որ զոհերի թիվը չի գերազանցում 10 հոգին։