Միջազգային

Հարավային Կորեայի նախագահը Իլոն Մասկին խնդրել է ներդրումներ կատարել երկրում

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլը տեսակոնֆերանս է անցկացրել Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկի հետ՝ նրան կոչ անելով ներդրումներ կատարել Հարավային Կորեայի տնտեսության մեջ։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեական նախագահի գրասենյակը։

Նախագահ Յուն Սեոկ Յոլը լսել է Մասկի պլանները՝ Ասիայում Tesla ընկերության «մեգագործարան» կառուցելու մասին և կոչ արել ներդրումներ կատարել Կորեայում՝ մատնանշելով հարավկորեական ավտոարդյունաբերության առավելությունը: