Միջազգային

Մինչև 2024թ. Գերմանիան դուրս կբերի զորքերը Մալիից

Գրեթե մեկ տասնամյակ Մալիում գտնվող գերմանական զորքերը ՄԱԿ-ի խաղաղապահ կայունացման առաքելության (MINUSMA) շրջանակներում աստիճանաբար դուրս կբերվեն այնտեղից։ 

Այս տարվա օգոստոսի 15-ին վերջին ֆրանսիացի զինվորը նույնպես լքել է Մալին։ Բունդեսվերի առաքելությունը, որը սկսվել է 2013 թվականին, համարվում է ամենավտանգավորներից ու բազմաքանակներից մեկը։ Գերմանական զորքերի թիվը Մալիում 1400 է։