Միջազգային

Մահացել է «Կնքահայրը» ֆիլմի պրոդյուսերը

ԱՄՆ-ում 85 տարեկան հասակում մահացել է «Կնքահայրը» ֆիլմի համապրոդյուսեր Գրեյ Ֆրեդերիկսոնը։ Այս մասին երկուշաբթի հայտնել է The Hollywood Reporter-ը։

Ֆրեդերիկսոնի մահվան մասին, ով երկար ժամանակ պայքարում էր քաղցկեղի դեմ, հայտնել է նրա կինը։

Ֆրեդերիկսոնն աշխատել է ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի հետ՝ «Կնքահայրը» եռերգության և Վիետնամի պատերազմի մասին պատմող «Ապոկալիպսիսը հիմա» ֆիլմի վրա։ Նա արժանացել է «Օսկար» մրցանակի՝ որպես «Կնքահայրը» եռերգության երկրորդ ֆիլմի համապրոդյուսեր։