Միջազգային

«Disney»-ի նոր ղեկավարը տարեկան 27 մլն դոլար փոխատուցում կստանա

«Disney»-ի գործադիր տնօրեն Բոբ Իգերը մեծ փոխհատուցում կստանա տնօրենի պաշտոնին վերադառնալու համար:

Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովում ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ Իգերը յուրաքանչյուր 2 տարում կստանա 27 միլիոն դոլարի փոխհատուցման փաթեթ, թեև իրական թիվը կարող է լինել ավելի բարձր կամ ցածր՝ կախված ընկերության կատարողականից և բաժնետոմսերի գնից:

Հատկանշական է, որ Իգերը կստանա աշխատավարձ և տարեկան բոնուս, որը զգալիորեն ցածր է այն աշխատավարձից և բոնուսից, որը նա իր վերջին պաշտոնավարման ընթացքում ստացել է գլխավոր տնօրենի պաշտոնում: