Միջազգային

Իրանը հրթիռակոծում է Իրաքյան Քուրդիստանը

Իրանի զինված ուժերը վերսկսել են Իրաքի հյուսիսում գտնվող Իրաքյան Քուրդիստանի տարածքի հրթիռակոծումը։ Այս մասին հայտնել է «Shafaq News» տեղեկատվական հարթակը՝ հղում անելով տեղական աղբյուրին։

Հարվածը հասցվել է չորս հրթիռով։ Հարձակման է ենթարկվել Իրաքյան Քուրդիստանում տեղակայված քրդերի շտաբը։ Զոհերի մասին տեղեկություն չի հաղորդվում։

Ինչպես հաղորդում է «Al Hadath» հեռուստաալիքը, հարվածն իրականացվել է ականապատ աթս-երի օգնությամբ, որոնց թիրախը եղել են Էրբիլ քաղաքի հարավային (Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք) տարածքները։