Միջազգային

Ադրբեջանն ու Ռուսաստանը 7.5 մլրդ դոլարի ծրագրեր են իրականացնում

Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները զարգանում են ոչ միայն պետությունների ղեկավարների, այլև ռեգիոնների փոխգործակցության մակարդակով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը՝ ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային XI ֆորումում։

Ռուսական բիզնեսն այժմ մասնակցում է 14 խոշոր նախագծի, որոնց ընդհանուր արժեքը գրեթե 7,5 մլրդ դոլար է։