Պուտինն ու Ալիևն ընդգծել են եռակողմ ձևաչափով աշխատանքները շարունակելու կարևորությունը
Միջազգային
22 Նոյեմբերի 2022, 20:40ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Քննարկվել են 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացման հարցերը, ինչպես նաև երեք երկրների՝ ամենաբարձր մակարդակով նախկինում արված համատեղ հայտարարությունները։
Ընդգծվել է եռակողմ ձևաչափով աշխատանքները շարունակելու կարևորությունը՝ ադրբեջանա-հայկական սահմանին անվտանգության ապահովման և Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի վերականգնման համար։
Քննարկվել են նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։
Նմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն