Միջազգային

Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 162-ի, մեծ մասը երեխաներ են

Ինդոնեզիայի Յավա կղզում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 162-ի, հայտնում է ինդոնեզական Kompas թերթը։ Աղբյուրի տվյալներով՝ մահացածների մեծ մասը երեխաներ են։

Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Ջակարտայից 74 կմ հարավ-արևելք։ 

Աղբյուրը հայտնում է, որ ավելի քան 700 վիրավոր կա։ Կան նաև անհետ կորածներ։ 

Փլզուվել են բազմաթիվ տներ, շինություններ, տեղում աշխատում են փրկարարները։