Միջազգային

Մոլդովայի բնակիչները եկամտի մինչև 65%-ը կծախսեն ջեռուցման վրա

Մոլդովայի բնակիչները գալիք ձմռանը իրենց եկամտի մինչև 65%-ը կծախսեն էլեկտրաէներգիայի և գազի վճարումների համար: Այդ մասին երկուշաբթի ասել է նախագահ Մայա Սանդուն՝ Político թերթում հրապարակված հոդվածում։

«Վերջին 12 ամիսների ընթացքում մեր երկրում գազի գինը բարձրացել է 7, իսկ էլեկտրաէներգիայի գինը՝ 4 անգամ: Այս ձմռանը մոլդովացիները, ամենայն հավանականությամբ, իրենց եկամտի մինչև 65%-ը կծախսեն ջեռուցման վարձավճարների վրա»,- հայտարարել է Սանդուն։ 

Բացի այդ, նա խոստովանել է, որ մինչև 35% գնաճի, առևտրային ուղիների խաթարման և ներդրողների տրամադրությունների վատթարացման հետևանքով Մոլդովայի տնտեսությունը կկրճատվի: