Միջազգային

Արտահերթ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Նազարբաևը շնորհավորել է Տոկաևին

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը շնորհավորել է գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ արտահերթ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ 

«Այս հաղթանակը վկայում է Ձեր, որպես պետության ղեկավարի, բարձր հեղինակության մասին և անվիճելի ապացույց է Ձեր լայնածավալ բարեփոխումների և նոր նախաձեռնությունների նկատմամբ ժողովրդի անսասան հավատի, ինչպես նաև կրիտիկական ժամերին Ձեր ցուցաբերած տոկունության, վճռականության և իմաստնության, երբ վտանգված էր մեր պետության անկախությունը»,- ասվում է ուղերձում։