Երկուշաբթի, 5 Դեկտեմբերի 2022

USD394.69

EUR409.81

RUB6.02

Երևան 1 ℃

Рус Eng

«Մենք ՀԱՊԿ-ում ավելի շատ ընկերներ ունենք, քան Հայաստանը». Ալիև

Միջազգային

21 Նոյեմբերի, 16:57

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով «Նոր Ադրբեջան» կուսակցության 30-ամյակին նվիրված միջոցառմանը, հայտարարել է, որ «Ադրբեջանը ՀԱՊԿ-ում ավելի շատ ընկերներ ունի, քան Հայաստանը»։ 

«Մենք այս կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ չենք, Հայաստանն անդամ է, և այս կազմակերպության միջոցով նպատակ ուներ անհիմն պահանջ ներկայացնել Ադրբեջանի դեմ՝ փաստորեն, ուզելով այդ կազմակերպության անդամ երկրներին իրար դեմ հանել։ Կազմակերպության մյուս անդամները չեն ենթարկվել սադրանքին։ Իսկ ոմանք իրենց ելույթներում Հայաստանին այնպիսի դրության մեջ են դնում, որ այսօր էլ Հայաստանում չեն կարողանում մոռանալ դա։ Այս կազմակերպությունում մենք ավելի շատ ընկերներ ունենք, քան Հայաստանը»,- ասել է Ալիևը։

Արման Գալոյան

Հարսները պատրաստ են նստել, իսկ Սաղաթելյանը՝ վազել

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան