Միջազգային

Սի Ցզինպինը շնորհավորել է Տոկաևին՝ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը շնորհավորական հեռագիր է հղել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Ղազախստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Ընտրություններում Ձեր հաղթանակը լիովին արտացոլում է Ղազախստանի ժողովրդի վստահությունն ու աջակցությունը: Վստահ եմ, որ Ձեր գերազանց ղեկավարման ներքո ձեր երկիրը նոր հաջողությունների կհասնի բարեփոխումների բոլոր ձեռնարկումներում և առաջ կգնա նոր Ղազախստան կառուցելու ճանապարհով: Կարևորում եմ Չինաստան-Ղազախստան հարաբերությունների զարգացումը և պատրաստ եմ Ձեզ հետ բացել հավերժական համապարփակ ռազմավարական գործընկերության նոր փուլ»,- ասված է հեռագրում։