Միջազգային

Ղազախստանն ու Ուզբեկստանը սկսել են սահմագծման ու սահմանազատման աշխատանքները

Ղազախստանն ու Ուզբեկստանը համաձայնագրի նախագիծ են պատրաստել երկրների միջև պետական ​​սահմանի համատեղ սահմանազատման մասին։ 

Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիարովը։

Նա մանրամասնել է, որ պատվիրակության հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 14-19-ին՝ Տաշքենդում. դա հանրապետությունների կառավարական պատվիրակությունների 100-րդ հանդիպումն էր ղազախա-ուզբեկական սահմանազատման միացյալ հանձնաժողովի կազմում։