Շաբաթ, 3 Դեկտեմբերի 2022

USD394.53

EUR406.39

RUB6.03

Երևան 5 ℃

Рус Eng

«ՆԱՏՕ-ն սպառել է զենք-զինամթերքի պաշարների մեծ մասը. պետք է վերազինվել». Ստոլտենբերգ

Միջազգային

21 Նոյեմբերի, 18:16

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը պետք է աշխուժացնի իր ռազմական կարողությունները՝ Ուկրաինային «երկարաժամկետ հեռանկարում» աջակցելու համար:

Կիրակի օրը «Rosemary Barton Live»-ին տված հարցազրույցում Ստոլտենբերգն ասել է, որ դաշինքը սպառել է զենքի և զինամթերքի իր պաշարների մեծ մասը և պետք է աշխատի արտադրությունն ուժեղացնելու վրա, որպեսզի շարունակի իր աջակցությունն Ուկրաինային:

Ստոլտենբերգը նաև հայտնել է, որ դաշինքի երկրները պետք է պատրաստ լինեն վճարել որոշակի գին՝ ի դեմս էներգիայի ավելի մեծ ծախսերի և այլ տնտեսական հետևանքների, որպեսզի ուժեղացնեն Ուկրաինայի պաշտպանությունը:

«Մենք պետք է հիշենք, որ մեր վճարած գինը չափվում է փողով, իսկ գինը, որը վճարում է Ուկրաինան, չափվում է կյանքերով, արյունով՝ ամեն օր, և մեր պարտավորությունն է աջակցել նրանց»,- հավելել է Ստոլտենբերգը։ 

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան

Գոռ Մադոյան

Պայթյունավտանգ տարածաշրջան. Ալիևը նոր հոխորտանքներ է տեղում և փախչում պայմանավորվածություններից