Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2023

USD399.31

EUR433.89

RUB4.42

Երևան -3 ℃

Рус Eng

Թուրքիան Սիրիայում և Իրաքում կշարունակի հարվածներ հասցնել ահաբեկիչներին

Միջազգային

21 Նոյեմբերի 2022, 16:12

«Թուրքիան չի ծանուցում ԱՄՆ-ին կամ Ռուսաստանին Սիրիայում և Իրաքում ահաբեկիչների թիրախներին հարվածելու ծրագրերի մասին»,- հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ լրագրողներին տված հարցազրույցում, որոնք նրան ուղեկցել են Կատարում ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը։

«Մենք պարոն Բայդենի կամ պարոն Պուտինի հետ չենք քննարկել գործողությունների թեման: Միևնույն ժամանակ, և՛ Բայդենը, և՛ Պուտինը քաջատեղյակ են Անկարայի դիրքորոշմանը և այս տարածաշրջանում ցանկացած պահի մեր հարվածների հավանականությանը»,- նշել է Էրդողանը։ 

Հարցին՝ արդյո՞ք նախատեսվում է Թուրքիայի զինված ուժերի նոր գործողություն Սիրիայի հյուսիսում և Իրաքում, Էրդողանը հայտնել է, որ թուրքական բանակի գործողությունները տարածաշրջանի ահաբեկիչների դեմ կշարունակվեն։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը