Միջազգային

Թուրքիան հարվածներ է հասցրել Սիրիայի և Իրաքի հյուսիսին

Թուրքիայի ԶՈւ–ն օդային հարվածներ է հասցրել Սիրիայի և Իրաքի հյուսիսին։ 

«Հաշվեհարդարի ժամը եկել է», - գրված է Թուրքիայի ՊՆ Twitter-յան էջում։

Թուրքիայի ռազմական գերատեսչությունը հայտարարել է, որ գործողությունն իրականացվել է ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն:

Ըստ թուրքական զլմ-ների՝  հարձակմանը ներգրաված են եղել ավելի քան 50 ինքնաթիռ և 20 անօդաչու թռչող սարք։