Ղազախստանում այսօր արտահերթ նախագահական ընտրություններ են
Միջազգային
20 Նոյեմբերի 2022, 9:30
Ղազախստանում այսօր արտահերթ նախագահական ընտրություններ են։ Ներկայիս ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը այս տարվա սեպտեմբերի 1-ին ուղերձով դիմել էր ժողովրդին և հայտարարել ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին:
Պետության ղեկավարն այժմ ընտրվում է յոթ տարվա ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի (համաձայն Սահմանադրության փոփոխությունների): Ընտրություններին մասնակցում է վեց թեկնածու, այդ թվում՝ երկու կին և Ղազախստանի գործող նախագահը:
Առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ է ձայների 50%-ը, մասնակցության շեմ չկա:
Նախնական արդյունքները հայտնի կդառնան վաղն առավոտյան։
Հետևեք մեզ Telegram-ում