Մեծ Բրիտանիայի վարչապետը ժամանել է Կիև և հանդիպել Զելենսկու հետ
Միջազգային
19 Նոյեմբերի 2022, 20:38Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը շաբաթ օրը այցելել է Կիև, այնտեղ բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և նրան խոստացել հետագա ռազմական օգնություն, հայտնում է Դաունինգ սթրիթը։
«Նախագահ Զելենսկու հետ հանդիպման ժամանակ Սունակը հաստատել է, որ Մեծ Բրիտանիան հակաօդային պաշտպանության համար զենքի մեծ խմբաքանակ կփոխանցի»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում։
Նշվում է, որ օգնության փաթեթի արժեքը 50 մլն ֆունտ է: Մասնավորապես, խոսքը գնում է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու համար նախատեսված զենքերի մասին։
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն