Ուրբաթ, 9 Դեկտեմբերի 2022

USD395.50

EUR409.81

RUB5.99

Երևան 2 ℃

Рус Eng

Հայաստանում պատերազմական վիճակում 14 տոկոս տնտեսական աճ է գրանցվել, դուք ինչ եք արել․ Վաշաձեն՝ վարչապետին

Միջազգային

19 Նոյեմբերի, 12:09

Այսօր Վրաստանի խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Իրակլի  Ղարիբաշվիլիի ելույթից հետո ընդդիմադիր «Ռազմավարություն Աղմաշենեբելի» կուսակցության նախագահ Գիորգի Վաշաձեն քննադատելով իշխանությունների քաղաքականությունը, ասել է․ «Հայաստանում պատերազմական վիճակում 14 տոկոս տնտեսական աճ է գրանցվել, իսկ դուք ի՞նչ եք արել, քանի՞ տոկոսով եք տնտեսության աճը խթանել»։ Այս մասին գրում է aliq.ge-ն:

Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նախկին զինակիցն իր խոսքում ընդգծել է, թե Վրաստանում թոշակները և աշխատավարձերը բարձրացել են մինչև իշխանափոխությունը՝ 2012 թվականը։

«Մինչև 2012 թվական կենսաթոշակները բարձրացել են 10 անգամ, դուք քանի՞ անգամ եք բարձրացրել, գիտե՞ք թե որքան աշխատավարձ է ստանում զինծառայողը, գուցե ավելի քիչ քան ձեզ սուրճ եփողը։ Այժմ արդարադատության տներում 1000 լարի աշխատավարձ են ստանում, բայց այն կարող էր լիներ 3000-4000, եթե երկիրը դուք չղեկավարեիք», — ասել է պատգամավորը։

Արման Գալոյան

Հարսները պատրաստ են նստել, իսկ Սաղաթելյանը՝ վազել

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան