ՀԱՊԿ-ը Երևանում կքննարկի Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումները
Միջազգային
18 Նոյեմբերի 2022, 14:40Նոյեմբերի 23-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստ կանցկացվի։ Կքննարկվեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցերը և միջխորհրդարանական ոլորտում ՀԱՊԿ գործունեության հիմնական արդյունքները։
Կարևորագույն խնդիրներից է լինելու ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների քննարկումը։
Նախատեսվում է հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի ընդունում։
Ռոտացիայով պայմանավորված՝ կքննարկի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը։
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն