Միջազգային

Հռոմի դատարանն արդարացրել է Բեռլուսկոնիին

Հռոմի դատարանն արդարացրել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին, որը կասկածվում էր անչափահաս մարմնավաճառների ծառայություններից օգտվելու գործով վկաներին կաշառք տալու համար։ 

Ինչպես հինգշաբթի հաղորդել է ANSA-ն, այս որոշումը կայացվել է հանցագործության վերաբերյալ «փաստերի բացակայության» պատճառով։

Բեռլուսկոնիի հետ միասին արդարացվել է նաև նեապոլցի երգիչ Մարիանո Ապիչելլան, որին կասկածում էին սուտ վկայության համար 157,000 եվրո ստանալու մեջ: