Չորեքշաբթի, 6 Դեկտեմբերի 2023

USD400.39

EUR428.83

RUB4.24

Երևան 3 ℃

Рус Eng

Երևանի և Բաքվի խնդիրները շարունակում են մնալ ԱՄՆ ուշադրության կենտրոնում

Միջազգային

17 Նոյեմբերի 2022, 20:40

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելն այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ պատասխանել է հարցին, թե ի՞նչ առաջընթաց կա Բաքվի և Երևանի ներկայացուցիչների հետագա հանդիպումների վերաբերյալ և կա՞ն արդյոք ժամկետներ։

«Ժամկետների մասին տեղեկություններ չունեմ։ Կարող եմ ասել, որ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի շարունակական մասնակցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագայի ապահովման գործում ԱՄՆ հանձնառության ուղղակի արդյունքն է։ Երևանի և Բաքվի խնդիրները շարունակում են մնալ ԱՄՆ ուշադրության կենտրոնում։ 

Ի վերջո, կարծում ենք, որ ուղիղ երկխոսությունն առանցքային է այս խնդրի լուծման համար, ուստի շարունակում ենք խորապես ներգրավված լինել այս գործընթացում»,- նշել է նա։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Ասք փոխզիջումների կողմնակցի, պետական հեղաշրջման ու ոչմիթիզականության մասին

Գոռ Մադոյան

Փակուղու կամ հույսի միջև. ի՞նչ է կատարվում Ուկրաինայում