«Մենք պատրաստ ենք խոսել ԼՂ հայերի հետ, բայց ոչ՝ Մոսկվայից ուղարկված Վարդանյանի պես մարդկանց հետ». Ալիև
Միջազգային
17 Նոյեմբերի 2022, 16:28
«Մենք պատրաստ ենք խոսել Ղարաբաղում ապրող հայերի հետ, բայց ոչ՝ Մոսկվայի կողմից ուղարկված Վարդանյանի պես մարդկանց հետ. նա ուղարկվել է շատ հստակ օրակարգով։ Կարևոր է, որ Հայաստանը խոսում է իր ցանկությունների մասին։ Սակայն եթե ուզում են խոսել Ղարաբաղում հայերի անվտանգության և իրավունքների մասին, դա չի ստացվի։
Մենք ստիպված էինք հակամարտությունը լուծել ուժային, իսկ հետո՝ քաղաքական ճանապարհով։ Մենք էինք, որ պատերազմի ավարտից անմիջապես հետո առաջարկեցինք սկսել բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ։ Մեզ անհրաժեշտ է Հայաստանի իշխանության բացարձակ հստակ դիրքորոշումը իր սեփական օրակարգով»։
Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Արևելյան գործընկերության հարցերով ԵՄ հատուկ բանագնաց Դիրկ Շյուբելի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
Հետևեք մեզ Telegram-ում