Siemens-ը վաճառել է իր ողջ բիզնեսը Ռուսաստանում
Միջազգային
17 Նոյեմբերի 2022, 18:30Գերմանական Siemens արդյունաբերական կոնցեռնը 2022 ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակի վերջում վաճառել է իր ամբողջ ֆինանսական և լիզինգային բիզնեսը Ռուսաստանում:
Այդ ամենը հետևում է Siemens ընկերության եռամսյակային հաշվետվությունից։
«Siemens» ընկերությունը էլեկտրատեխնիկայի, էլեկտրոնիկայի, էներգետիկ սարքավորումների, տրանսպորտի, բժշկական սարքավորումների և լուսավորության, ինչպես նաև արդյունաբերության, տրանսպորտի և կապի տարբեր ոլորտներում մասնագիտացված ծառայությունների արտադրության համաշխարհային առաջատարներից է: Ընկերության կենտրոնակայանները Բեռլինում և Մյունխենում են։
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն