Միջազգային

«Հացահատիկային գործարքը» երկարաձգվել է ևս 120 օրով

Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը հայտարարել է, որ «հացահատիկի գործարքը» կերկարաձգվի 120 օրով։

«Սև ծովով գյուղատնտեսական ապրանքների անվտանգ փոխադրման նախաձեռնությունը երկարաձգվել է ևս 120 օրով: Այս որոշումը հենց նոր կայացվեց Ստամբուլում: Նախաձեռնության իրականացման երաշխավորներն են ՄԱԿ-ը և Թուրքիան»,- հայտարարել է Կուբրակովը: 

Հացահատիկի գործարքը, որը հուլիսի 22-ին ստորագրվել է Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների կողմից, ենթադրում է սևծովյան երեք նավահանգիստներից (այդ թվում՝ Օդեսայից) ուկրաինական հացահատիկի, սննդամթերքի և պարարտանյութի արտահանում: Ստամբուլի համատեղ համակարգող կենտրոնը պատասխանատու է նավերի տեղաշարժի համակարգման համար։ Պայմանագրի ժամկետը լրանում է նոյեմբերի 19-ին։