Միջազգային

Հանրապետականները հաղթեցին Ներկայացուցիչների պալատի ընտրություններում

ԱՄՆ կոնգրեսի միջանկյալ ընտրություններում հանրապետականները ներկայացուցիչների պալատում հաղթել են դեմոկրատներին։

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հանրապետական ​​կուսակցությունը կարողացել է հաղթահարել 218 մանդատի շեմը։ Դեմոկրատների ձայները 210 են։ 

Ներկայացուցիչների պալատում հանրապետականների հաղթանակը 2023 թվականի հունվարին կավարտի դեմոկրատ Նենսի Փելոսիի պաշտոնավարումը։ Նա պաշտոնավարել է երկու ժամկետ։

Հանրապետական ​​կուսակցությունն ապահովել է անհրաժեշտ 218 մանդատը՝ ԱՄՆ կոնգրեսի ստորին պալատը վերահսկելու համար։