Միջազգային

«Թուրքիան կարող է վերանայել հարաբերությունները Սիրիայի և Եգիպտոսի հետ». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը անդրադարձել է մի շարք արաբական պետությունների հետ Թուրքիայի կապերի վերականգնմանն ուղղված ջանքերին։

«Եգիպտոսի և Սիրիայի հետ Թուրքիայի հարաբերություններում հավերժական խնդիրներ և դժգոհություններ չեն կարող լինել։ Ճիշտ ժամանակին կարող է տեղի ունենալ հարաբերությունների գնահատում և վերաձևակերպում»,- ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահն ասել է, որ Անկարան կարող է վերանայել երկխոսությունն այն երկրների հետ, որոնց հետ հարաբերություններում դժվարություններ կան։ «Այս հարցը կարող է հատկապես արդիական դառնալ Թուրքիայում 2023 թվականի հունիսի ընտրություններից հետո»,- ասել է նախագահը։