Միջազգային

Կանադան նոր ռազմական օգնության փաթեթ է ուղարկել Ուկրաինա

Կանադան Ուկրաինային ևս 24,5 միլիոն եվրոյի (34 միլիոն կանադական դոլար) ռազմական օգնություն կտրամադրի: Նոր փաթեթը կներառի զինվորական անձնակազմի համար նախատեսված ձմեռային սարքավորումներ և անօդաչու թռչող սարքերի՝ բարձր լուծաչափով տեսախցիկներ: 

Բացի այդ, Կանադան կշարունակի արբանյակային պատկերներ փոխանցել Ուկրաինայի զինված ուժերին։ «Նոր փաթեթը կօգնի Ուկրաինային՝ բավարարել հրատապ կարիքները»,- ասել է Կանադայի պաշտպանության նախարար Անիտա Անանդը։ Նա հավելել է, որ Օտտավան կշարունակի աջակցել Կիևին ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում: