Միջազգային

Բլինքենն Ալիևին հորդորել է սահմանափակել սադրանքները և պահպանել հրադադարը

Բլինքենն Ալիևին հորդորել է սահմանափակել սադրանքները և պահպանել հրադադարը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ 

Բլինքենն Ալիևին կոչ է արել շարունակել բանակցային գործընթացը Հայաստանի հետ, հայտնում է Պետքարտուղարությունը։

«Բլինքենը հորդորել է պահպանել հրադադարը և սահմանափակել սադրանքները` շարունակելով փոխվստահության ձևավորման ուղղությամբ միջոցառումները՝ հարթակ ստեղծելով Հայաստանի հետ խաղաղության համար»,- ասված է հայտարարությունում։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական