Միջազգային

Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայությունը հետախուզում է հայտարարել Կադիրովի նկատմամբ

Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայությունը հետախուզում է հայտարարել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի նկատմամբ։ Այս մասին հայտնում է РИА Новости-մ՝ վկայակոչելով Ուկրաինայի հատուկ ծառայությունների բազան։ 

Փաստաթղթի համաձայն՝ նա մեղադրվում է երկու հոդվածով, այդ թվում՝ «ագրեսիվ պատերազմ վարելու կամ ագրեսիվ ռազմական գործողություններ վարելու» համար, որն Ուկրաինայի քրեական օրենսգրքով նախատեսում է ազատազրկում 10-15 տարի ժամկետով։

Ըստ աղբյուրի՝ Կադիրովը առաջին ռուս քաղաքական գործիչը չէ, որը հետախուզման մեջ է գտնվում Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայության կողմից։ Ավելի վաղ հատուկ ծառայությունը հետախուզում էր հայտարարել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային և ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևին։