Միջազգային

Դոնալդ Թրամփը առաջադրել է իր թեկնածությունը 2024-ի նախագահական ընտրություններում

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարել է 2024 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին։

Նման հայտարարությամբ Սպիտակ տան նախկին ղեկավարը հանդես է եկել աջակիցներին ուղղված կոչի ժամանակ՝ ելույթ ունենալով Ֆլորիդայում գտնվող իր Մար-ա-Լագո կալվածքից։

«Ամերիկայի վերածնունդը սկսվում է հիմա»,- ասել է Թրամփը։

Թրամփի խոսքով՝ իր օրոք երկրի տնտեսությունն աննախադեպ աճ է գրանցել, իսկ Չինաստանը, Ռուսաստանը, Իրանը և Հյուսիսային Կորեան հարգում էին ԱՄՆ-ին, հատկապես՝ իրեն։