Միջազգային

Ford-ը կարող է աշխատանքից հեռացնել է աշխատակիցների մինչև 40%-ին

Ford-ը կարող է կրճատել աշխատակիցների մինչև 40%-ին՝ կապված էլեկտրամեքենաների զանգվածային արտադրության մեկնարկի հետ։ Այդ մասին չորեքշաբթի հայտնել է Financial Times-ը՝ վկայակոչելով ընկերության ղեկավար Ջիմ Ֆարլիին։

«Էլեկտրամեքենաների արտադրության համար ավելի քիչ մարդկային ներգրավվածություն է պահանջվում, քան բենզինով կամ դիզելային մեքենաների,- ասել է նա,- դա պայմանավորված է նրանով, որ դրանց համար պահանջվում են ավելի քիչ պահեստամասեր»:

Ford-ը մտադիր է մինչև 2030 թվականն էլեկտրական մեքենաների վաճառքից ապահովել իր ընդհանուր եկամտի առնվազն 50%-ը:

«Ընկերությունը ձգտում է առավելագույն վերահսկողություն ունենալ իր արտադրական գործընթացների վրա և մտադիր է ընդլայնել պահեստամասերի սեփական արտադրությունը, ինչպես նաև ներգրավել նոր մատակարարներ»,- ասել է Ֆարլին. «Մենք մարտկոցների, շարժիչների և էլեկտրոնիկայի համար պետք է ստեղծենք բոլորովին նոր մատակարարման շղթա»։