Միջազգային

«Դրուժբա» նավթատարը մոտ ապագայում կարող է վերսկսել աշխատանքը

Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է կարճ ժամանակով ենթակառուցվածքների վերանորոգումից հետո «Դրուժբա» նավթամուղի շահագործումը վերսկսելու հավանականության մասին։ Այդ մասին հայտնել է ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Ավելի վաղ ռուսական «Տրանսնեֆտ»-ը Ուկրաինայից ծանուցում էր ստացել «Դրուժբա» նավթատարի հարավային ճյուղով դեպի Հունգարիա նավթի մղման դադարեցման մասին։

Սիյարտոն ասել է, որ այն դադարեցվել է Ուկրաինայի տարածքում տրանսֆորմատորային կայանի վնասվելու պատճառով։

Հիշեցնենք, մինչ այդ Լեհաստանը պնդում էր համաեվրոպական պատժամիջոցներ կիրառել «Դրուժբա» նավթամուղի դեմ։ Այդ մասին հայտարարել էր Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուն՝ ԵՄ ԱԳ նախարարների բանակցություններից հետո։ Վարշավան մտավախություն ունի, որ Ռուսաստանը կպահանջի տուգանք վճարել մատակարարումից միակողմանի հրաժարվելու դեպքում։