Միջազգային

«Երկու կողմերին անհրաժեշտ է պահպանել բանակցությունների տեմպը և խուսափել սադրանքներից». Բլինքեն

«Պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենը երեկ զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Պետքարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը՝ նոյեմբերի 7-ին կայացած բանակցություններից հետո աջակցելու երկկողմ խաղաղության քննարկումներին: Նա ընդգծել է, որ երկու կողմերին անհրաժեշտ է պահպանել բանակցությունների տեմպը և խուսափել սադրանքներից: Նա նաև հորդորել է շարունակել առաջընթացը կոնկրետ արդյունքների ուղղությամբ՝ աջակցելու խաղաղ գործընթացին»: Այս մասին ասված է ԱՄՆ Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։