Միջազգային

Ադրբեջանի խորհրդարանը առաջարկում է Ֆրանսիայի կողմից ալժիրցիների ցեղասպանության վերաբերյալ լսումներ անցկացնել

Ադրբեջանի խորհրդարանն առաջարկել է Ֆրանսիայի իշխանությունների կողմից ալժիրցիների ցեղասպանության վերաբերյալ լսումներ անցկացնել։

Նախաձեռնողները պատգամավորներ Ռամին Մամեդովն ու Ֆազայիլ Ագամալին են։ Պատճառը Ֆրանսիայի Սենատի կողմից նախօրեին ընդունված հակաադրբեջանական բանաձևն էր։

Ավելի վաղ Ալժիրի ցեղասպանության թեման բարձրացրել էր Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Արաբական լիգայի 31-րդ գագաթնաժողովում։