Հանրապետական Քևին Մաքքարթին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում վերընտրվել է իր կուսակցության ղեկավար, հայտնում է CNN-ը։
Մաքքարթին, որին անհրաժեշտ էր ստանալ իր կուսակիցների պարզ մեծամասնության աջակցությունը, ստացել է 188 ձայն: Ի պաշտպանություն նրա մրցակից Էնդի Բիգսի՝ Կոնգրեսի ստորին պալատում հանդես են եկել Հանրապետական կուսակցության 31 ներկայացուցիչներ։
Ինչպես պարզաբանում է CNN-ը, Մաքքարթին Ներկայացուցիչների պալատում կուսակցության առաջնորդի կարգավիճակը պահպանելը նրան հնարավորություն է տալիս հավակնել Ստորին պալատի խոսնակի պաշտոնին, եթե միջանկյալ ընտրությունների արդյունքներով դրա նկատմամբ վերահսկողությունն անցնի Հանրապետական կուսակցությանը։ Ներկայացուցիչների պալատի ներկայիս նախագահն է դեմոկրատ Նենսի Փելոսին: