Միջազգային

Բայրամովն ու Աբդոլլահիանն անդրադարձել են տարածաշրջանում տիրող իրավիճակին

Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի միջև, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Բայրամովն ու Աբդոլլահիանը քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։

Կողմերն արձանագրել են, որ երկու երկրների միջև ստեղծված վերջին իրադարձությունները պետք է հարթել փոխադարձ երկխոսության և փոխըմբռնման շրջանակներում։ 

Այս առումով նշվել է Արտաքին գործերի նախարարությունների մամուլի քարտուղարների հարաբերությունների բարելավման անհրաժեշտությունը։