Լեհաստանը հաջորդ տարի ՀՆԱ-ից ուղղված պաշտպանական ծախսերով կմտնի ՆԱՏՕ-ի երկրների առաջին եռյակ։ Այս մասին երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին։
«Հաջորդ տարի Լեհաստանը պաշտպանական ծախսերի առումով, հավանաբար, կլինի առաջին տեղում, առնվազն՝ ՆԱՏՕ-ի երկրների առաջին եռյակում»,- ասել է նա։
Մորավեցկին նշել է, որ եթե Վարշավան ՀՆԱ-ի մոտ 4%-ը հատկացնի պաշտպանությանը, ապա այդ ցուցանիշով մոտավորապես կլինի ԱՄՆ-ի մակարդակին։
Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով՝ 2021 թվականին Լեհաստանի ՀՆԱ-ն կազմել է մոտ 660 միլիարդ դոլար, իսկ 2023 թվականի բյուջեում երկրի կառավարությունը պաշտպանության համար հատկացրել է մոտ 98 միլիարդ զլոտի (20,8 միլիարդ դոլար):