Միջազգային

ԿՀՎ տնօրենն Անկարայում «միջուկային նախազգուշացում» է արել Ռուսաստանին

CNN-ը, վկայակոչելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը, հաստատել է Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բըրնսի և ՌԴ արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հանդիպումը։ 

Անկարայում Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենը մտադիր է Ռուսաստանին հաղորդագրություն փոխանցել միջուկային զենքի կիրառման հետևանքների մասին։

Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը հավելել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային տեղեկացրել է հանդիպման մասին Բերնսի այցից առաջ։

«Մենք հաստատակամորեն հավատարիմ ենք մեր հիմնադիր սկզբունքին՝ ոչինչ Ուկրաինայի մասին՝ առանց Ուկրաինայի»,- ասել է նա։