Միջազգային

Եկատերինբուրգում սոցիալական ֆորումին կմասնակցեն Հայաստանը, Նորվեգիան և Վրաստանը

Նոյեմբերի 16-17-ը Եկատերինբուրգում անցկացվող առաջին միջազգային սոցիալական ֆորումին կմասնակցի ավելի քան 7 հազար մարդ, այդ թվում՝ Հայաստանի, Նորվեգիայի, Վրաստանի, Ղրղզստանի և Ղազախստանի ներկայացուցիչները։ 

Այս մասին երկուշաբթի օրը, ըստ «ՏԱՍՍ»-ի, ասել է Սվերդլովսկի փոխնահանգապետ Պավել Կրեկովը՝ կայացած մամուլի ասուլիսում։

«Սոցիո» միջազգային ֆորումը կանցկացվի Եկատերինբուրգում՝ նոյեմբերի 16-17-ը։ Այն համախմբելու է սոցիալական քաղաքականության, առողջապահության, մշակույթի, սպորտի և կրթության ոլորտի առաջատարներին, սոցիալական ծառայության լավագույն փորձի նախաձեռնողներին՝ ուղղված մարդկային կյանքի որակի բարելավմանը: