Միջազգային

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել 3 ընկերության նկատմամբ Հայաստանից, Թայվանից և Շվեյցարիայից

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել միկրոչիպեր արտադրող ռուսական «PKK Milandr (Milandr)» ՓԲԸ-ի, ինչպես նաև Հայաստանից («Milur Electronics» ՍՊԸ), Թայվանից և Շվեյցարիայից հարակից երեք ընկերությունների նկատմամբ, ասված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը գրավոր հայտարարության մեջ։ 

«Պետդեպարտամենտը ցուցակագրել է «PKK Milandr (Milandr)» ՓԲԸ-ն, քանի որ այն աշխատում է կամ աշխատել է ռուսական էլեկտրոնիկայի ոլորտում»,- ասված է հայտարարությունում։ 

Նշվում է, որ ԱՄՆ Ֆինանսների նախարարության սև ցուցակը համալրել են Հայաստանում գործող Milur Electronics LLC-ն, շվեյցարական  Milur SA-ն և թայվանական Sharp Edge Engineering Inc.-ը։ 

Ընդգծվում է, որ երեկ ընկերություններն էլ կապ ունեն «PKK Milandr (Milandr)»-ի հետ։