Մանրամասներ Ջո Բայդեն-Սի Ծինպին հանդիպումից
Միջազգային
14 Նոյեմբերի 2022, 17:31Ավարտվել է Չինաստանի նախագահ Սի Ծինպինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջին հանդիպումը։ Հանդիպումը տեղի է ունեցել G20 շրջանակներում՝ Բալիում (Ինդոնեզիա)։ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը հայտնում է, որ այն տևել է 3 ժամ 12 րոպե։
Սի Ծինպինը Բայդենին ասել է, որ անհրաժեշտ է աշխատել բոլոր երկրների հետ՝ խաղաղության հույս և համաշխարհային կայունության վստահություն բերելու համար: Սին շեշտել է, որ պատրաստ է ազնիվ բանակցություններ վարել երկկողմ ռազմավարական հարցերի շուրջ, քննարկել տարածաշրջանային ու գլոբալ իրավիճակը։
Իր հերթին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ընդգծել է, որ ինքը և Սին պարտավոր են ցույց տալ, որ ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են հաղթահարել տարաձայնությունները և թույլ չտալ, որ մրցակցությունը վերածվի հակամարտության: Բայդենի խոսքով՝ աշխարհն ակնկալում է, որ ԱՄՆ-ն և Չինաստանը առանցքային դեր կունենան գլոբալ խնդիրների լուծման գործում։
Ավելին, Սի Ծինպինը Բայդենի հետ հանդիպման ժամանակ Թայվանի հարցը անվանել է «ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարմիր գիծ, որը չի կարելի հատել»։ Այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ն:
Բայդենը և Ծինպինը հանդիպմանը հաջորդած համատեղ տեքստում հայտարարել են, որ «միջուկային պատերազմ երբեք չպետք է վարել», ինչպես նաև ընդգծել են իրենց դիրքորոշումը Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման կամ կիրառման սպառնալիքի դեմ:
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն