Միջազգային

Իրանում հրդեհ է բռնկվել նավթավերամշակման գործարանում

Կիրակի օրը՝ նոյեմբերի 13-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Իրանի Սպահան նահանգի Մոբարաք արդյունաբերական քաղաքի նավթային գործարանի տարածքում, որը գտնվում է երկրի կենտրոնական մասում։ Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով տեղի անվտանգության ծառայությունները։

Մարման աշխատանքներին մասնակցում է հրշեջ-փրկարարների 20 մարտական ​​հաշվարկ, ձեռնարկության աշխատակիցները շտապ տարհանվել են։ Հնարավոր զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան։

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Մոբարաքում, որտեղ բռնկվել է հրդեհը, ընդհանուր առմամբ կա մոտ 400 արտադրական օբյեկտ։